Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի առաքելությունը կատարելու ճանապարհին մենք ձգտում ենք անել ամեն ինչ՝ Հայաստանում ուռուցքաբանությունը և արյունաբանությունը շարունակաբար զարգացնելու համար։ Կարողությունների զարգացման շրջանակներում մենք ձգտում ենք նպաստել առողջապահական համակարգերի ուժեղացմանն ու պացիենտների խնամքի ստանդարտների և ուղեցույցների բարելավմանը։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Բժիշկների և բուժանձնակազմի կարողությունների զարգացմանն է միտված նրանց համար վերապատրաստումների կազմակերպումն ու անցկացումը։
Մինչ օրս կատարված վերապատրաստումներն են․
- Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM- Pediatric Oncology East and Mediterranean Group) երկրորդ գիտաժողով – Փետրվարի 7-10, 2019, Երևան, ՀՀ,
- Մանկական Ուռուցքաբանության Եվրասիական Ալյանսի (EurADO-Eurasian Alliance in Pediatric Oncology) երրորդ հանդիպում – Մայիսի 13-14, 2019, Մինսկ, Բելառուս,
- անգլերենի դասընթացներ՝ կազմակերպված Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բուժքույրերի համար – Հուլիս – Օգոստոս, 2019, Երևան, ՀՀ,
- մեկ բժշկի և մեկ բուժքույրի վերապատրաստում «Թալասեմիա ունեցող հիվանդների բուժումը ալոգեն փոխպատվաստումով» թեմայով – Հունվարի 7-17, 2020թ․, Բանգալոր, Հնդկաստան։
ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈւՄ
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի գործունեությունը բարելավելու համար կենտրոնին հիմնադրամի կողմից նվիրաբերվել են ներերակային կոտորակային ներարկման 12 համակարգեր (6 պերֆուզոմատ և 6 ինֆուզոմատ)։ Բացի այդ, կենտրոնին պարբերաբար նվիրաբերվում են քաղցկեղի և արյան հիվանդությունների բուժման կուրսի համար անհրաժեշտ նաև այլ պարագաներ։