Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես դարձել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի առաջին գործընկերը

by admin
Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես դարձել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի առաջին գործընկերը

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ստորագրել է համաձայնագիր, որով Հայաստանը միանում է  Սուրբ Հուդայի գլոբալ ցանցին ԱՄՆ-ում ապրիլի 12-ին:

Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես դարձել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի համագործակցության մի մասը՝ հույս ունենալով բարձրացնել մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժելիության ցուցանիշը:

Մեկ տարի առաջ այս ամսին Աննա Հակոբյանը իր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ գլխավորում էին քաղաքական հեղափոխությունը, որի խաղաղ ցույցերի շնորհիվ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր անց ՀՀ քաղաքացիները Փաշինյանին ընտրեցին որպես վարչապետ։

“Ամեն ինչ սկսվեց հեղափոխությունից հետո”, – ասում է Աննա Հակոբյանը։

Մինչ հեղափոխությունը Աննա Հակոբյանը եղել է Հայկական Ժամանակ թերթի լրագրող և գլխավոր խմբագիրը։

“Ես առողջապահության մեջ ներգրավված չէի, այլ ավելի շատ քաղաքականության մեջ”,

“Հեղափոխությունից հետո մեր երկրում
մանկական քաղցկեղի բուժման համար սկսվեց մեծ ճգնաժամ,որովհետև նախկին հիմնադրամները որոնք օգնում էին երեխաներին դադարեցրին իրենց գործունեությունը։ Ես այլընտրանք չունեի, բայց պատասխանեցի և փորձեցի գտնել լուծումներ։”- ասաց Հակոբյանը։

Ընտրություններից կարճ ժամանակ անց Աննա Հակոբյանը գլխավորեց “Ժպիտների Քաղաք” հիմնադրամը` աջակցելու մանկական քաղցկեղի և արյունաբանության զարգացմանը Հայաստանում։

Սուրբ Հուդայի ԱՍԼԱԲ-ի նման, Ժպիտների Քաղաքը նույնպես ամբողջությամբ ֆինանսավորում է քաղցկեղով հիվանդ մանուկների և երիտասարդների բուժման ծախսերը։ Առ այսօր Ժպիտների քաղաքը ֆինանսավորել է 120 երեխաների։

“Մանկական քաղցկեղը բավականին թանկ է։ Հիմնադրամների աջակցությունը իսկապես անհրաժեշտ է։ Այս հիմնադրամները փորձում են օգնել երեխաներին ստանալ անհրաժեշտ բուժումը անկախ նրանց հնարավորություններից, այսպիսով բոլոր երեխաները ստանում են համապատասխան բուժում և ոչ մեկ չի տուժում հնարավորությունների պատճառով։”-ասաց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական արյունաբան/ուռուցքաբան Գևորգ Թամամյանը։

Որպես միջին եկամտաբեր երկիր՝ Հայաստանը ունի սահմանափակ հնարավորություններ մանկական քաղցկեղը բուժելու համար։

“Երբ դուք աշխատում եք սահմանափակ ռեսուրս ունեցող պայմաններում, դուք ունենում եք մի շարք մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ են հաղթահարել՝ դեղերը, անձնակազմը, հետազոտական կարողությունները, կրթության հնարավորությունները, իրազեկման պակասը և այլն։ Սա մեր կարողությունների զարգացման, արդյունքների բարելավման, սովորելու և գաղափարների փախանակման, ինչպես նաև ավելի ավելի շատ առողջ երեխաներ ունենալու ճանապարհն է,”- ասաց Թամամյանը

Սուրբ Հուդայի Գլոբալ Մանկական բժշկության բաժանմունքի վարիչ բժիշկ Կարլոս Ռոդրիգես- Գալինդոն հայերի 2018թ հեղափոխությունը
գնահատում է կարևորագույն հաջողություն։

“Ամեն անգամ, երբ տեսնում եք ժողովրդի կամքը ավելի լավ երկիր կառուցելու, ավելի լավ աշխարհ, ավելի լավ կյանք ամեն քաղացու համար, ամեն ինչ սկսվում է փոխվել, և դա է տեղի ունեցել Հայաստանում”,- ասում է նա։

Թամամյանը Սուրբ Հուդայի ազգային լուսաբանումների մասնակիցներից էր, ով 2012թ գնացել էին Սուրբ Հուդա։ Այդ ժամանակից նա սերտորեն համագործակցում է Սբ․ Հուդայի հետ, որի արդյունքում փետրվարին բացվեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը։

ԱՄՆ-ում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման տոկոսը կազմում է 80 տոկոս, որը իրականություն չէ ամբողջ աշխարհում։

“Ավելի քան 400,000 երեխա ամեն տարի ախտորոշվում է քաղցկեղ։ 30 տոկոսից քիչ բուժվում է և շատերը մահանում են առանց ախտորոշման։ Նրանք մահանում են տառապանքների և ցավի մեջ և շատերը մոռացվում են։”,- ասաց Ռոդրիգեսը։

Հիմնադիր Դենի Թոմասի տեսլականն է հոգալ ոչ միայն Ամերիկայի երեխաների, այլև ամբողջ աշխարհի ամեն մի մանուկի համար․ “ոչ մի երեխա չպետք է մահանա կյանքի լուսաբացին”,- ասաց Ռոդրիգեսը։

Փոխըմբռնման հուշագիր Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի հետ

Ձեր կարող է հետաքրքրել

Օգնեք Մեզ Քաղցկեղ Ունեցող Երեխաներին Ապահովել Բուժմամբ, Սննդով և Հոգեբանական Աջակցությամբ

Նվիրաբերել հիմա