«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի օգնի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց։ Մեր առաքելությունն է լինել նրանց կողքին և օգնել նրանց և նրանց ընտանիքներին արժանապատվորեն անցնել քաղցկեղը հաղթահարելու դժվարին ճանապարհը։
Այդ առաքելությունը կատարելու ճանապարհին, մենք ձգտում ենք անել ամեն ինչ, որպեսզի ուռուցքաբանությունը և արյունաբանությունը շարունակաբար զարգանան Հայաստանում։ Մեր նպատակն է աջակցել նաև բժիշկներին և բուժ․ հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշման եւ բուժման գործընթաց իրենց պացիենտների համար։
Հիմնադրամի կառավարումը իրականացվում է Հոգաբարձուների Խորհրդի կողմից, որը բաղկացած է մի խումբ նվիրյալներից, ովքեր հավատում են, որ, միավորելով ուժերը, մենք կարող ենք շատ բան փոխել։