Մանկական պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության առաքելությունն է ֆիզիկական, զգայական և հոգևոր խնամք ապահովել այն երեխաների համար, որոնց հիվանդությունը չի արձագանքում բուժմանը՝ հնարավորինս բարելավելով հիվանդի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը։
Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամը ԱՄՆ-ի Սուրբ Հուդա մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոնի խորհրդատվական աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքի շինարարական աշխատանքները:
Նախատեսվում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքի աշխատանքներն ավարտին հասցնել 2021թ․։