Նորություններ

Աննա Հակոբյանն ու Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոուն այցելել են Արյունաբանական կենտրոն

Հոկտեմբերի 07, 2019

Երևան – ՀՀ վարչապետի տիկին, Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակներում Երևան ժամանած Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոուն հոկտեմբերի 7-ին նվերներով այցելելեցին Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի և Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոուն շրջեցին կենտրոնով, շփվեցին քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։
Այցի ավարտին Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամի շահառու 16-ամյա Աստղիկ Լոռեցյանը որպես հիշատակ տիկին Սիմփլիս-Բառոուին նվիրեց իր գործած գոբելեն աշխատանքը։
Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոուն, որը Կենտրոնական Ամերիկայի ազդեցիկ կանանցից մեկն է, տարբեր սոցիալական շարժումների հեղինակ է, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դեսպանորդ։ Լինելով քաղցկեղը հաղթահարած անձ` հեղինակել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար տարբեր գլոբալ ծրագեր։ Տիկին Սիմփլիս-Բառոուն Lifeline Foundation-ի հիմնադիրն է։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: