Նորություններ

Հարութ Փամբուկչյանն այցելել է մեր երեխաներին

Հունիսի 25, 2019

Երևան – Սիթի օֆ Սմայլ – Ժպիտների քաղաք հիմնադրամի բարեկամ, մեր սիրելի Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, այսօր Արյունաբանական կենտրոնում երգում էր քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մեր բալիկների համար։
Երգչի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև բարեկամությունը սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի ժամանակ Լոս Անջելես քաղաքում բարեգործական ընթրիքներից մեկի ժամանակ երգիչը իր կիթառը նվիրաբերեց հիմնադրամին՝ աճուրդի հանելու նպատակով, ինչպես նաև կատարեց մի քանի ստեղծագործություն:

Ի դեպ, նա այսօր ներկա բոլոր երեխաներին խոստացավ նրանց հարսանիքներին նույնպես անպայման երգել։
Շնորհակալ ենք մեր սիրելի ընկերոջը դեռևս ԱՄՆ մեր այցի ընթացքում ձևավորված համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և այսօր բոլորիս երգի տոն պարգևելու համար։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: