Բարի կամքի դեսպաններ

by Volodya Sargsyan

Տաթև Մանուկյան (Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս)

«Ժպիտների քաղաք» ԲՀ-ի Բարի Կամքի Դեսպանի դերի ստանձնումն առաջին հերթին «հոգևոր առաքելություն է», այնուհետև գործնական։ Հոգևոր այն իմաստով, որ դիմացինին, կարիքավորին օգնության հասնելն առաջին հերթին ինքնամաքրման ճանապարհ է, որն ուղղակիորեն կապված է դիմացինիդ կյանքի բարելավման հետ։ Ինձ համար պատիվ է ներդնելու իմ ամբողջ ունակություններն ու էներգիան՝ որպես Հայաստանի Հանրապետության Պատվո Հյուպատոս Լյուքսեմբուրգում, որպես հայուհի և որպես աշխարհաքաղաքացի, աջակցելու և մաս կազմելու «Ժպիտների քաղաք» ԲՀ-ի բազմագնահատելի գործունեությանը։»

Լիլիթ Սահակյան (Դանիայի Թագավորություն)

«Աշխարհ ենք գալիս տարբեր հանձնարարականներով, որոնցից ամենագեղեցիկն ու կարևորը միմյանց մասին հոգ տանելն է և միմյանց կյանքը գեղեցկացնելը։ Այս գիտակցությամբ մեծագույն պատիվ է միանալ «Ժպիտների քաղաք»-ի հրաշալի թիմին, ու անսահման ուրախություն է մասը լինել ժպիտ, երջանկություն և կյանք պարգևելու այս հրաշալի առաքելության։»

Օգնեք Մեզ Քաղցկեղ Ունեցող Երեխաներին Ապահովել Բուժմամբ, Սննդով և Հոգեբանական Աջակցությամբ

Նվիրաբերել հիմա