Ընտանեկան Կացարան

by admin

Մասնագիտացված բուժում ստանալու նպատակով քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները և նրանց ընտանիքի անդամները երբեմն ստիպված են լինում Երևան գալ Հայաստանի տարբեր մարզերից։

Մայրաքաղաքում կացավայր գտնելու մտահոգությունը կարող է լրացուցիչ էմոցիոնալ և ֆինանսական բեռ դառնալ առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված  ընտանիքների համար։

Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը նախատեսում է կառուցել Ընտանեկան կացարան, որի շնորհիվ բուժման նպատակով ժամանակավորապես մայրաքաղաքում գտնվող երեխաների և նրանց ընտանիքի անդամների կացության խնդրին լուծում կտրվի։