Առցանց դրամահավաք ‹‹Ժպիտների քաղաք›› ԲՀ համար
‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը մայիսի 2-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք, որի ամբողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին։
Հիմնադրամը դիմում է Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, հիմնադրամի բարերարներին, մեր գործընկերներին որպեսզի այս դժվար օրերին յուրաքանչյուրն իր ներդրումը կատարի քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման գործում։
Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարներին՝
‹‹Ամերիաբանկ›› 15700 23051810100
‹‹Բանկ օֆ Ամերիկա›› 3251 3512 0666 / routing#121000358
կամ նվիրատվություն կատարել https://donate.cityofsmile.org/ հարթակի միջոցով։
Գործունեության երկու տարվա ընթացքում ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։
Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 465.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։
Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։
Միասին կարող ենք կյանքեր փրկել: