Մանկական Պալիատիվ Խնամքի Կլինիկա

Մանկական պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության առաքելությունն է ֆիզիկական, զգայական և հոգևոր խնամք ապահովել այն երեխաների համար, որոնց հիվանդությունը չի արձագանքում բուժմանը՝ հնարավորինս բարելավելով հիվանդի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը։

2021թ․ սեպտեմբերի 28-ին «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ և ԱՄՆ-ի Սուրբ Հուդա մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոնի խորհրդատվական աջակցությամբ Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բացվեց Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան:

Կլինիկայում առկա են 5 հիվանդասենյակներ, խաղասենյակ, խոհանոց: Բոլոր հիվանդասենյակներում կան նաև հատուկ հարմարեցված սանհանգույցներ։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: