Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց
Հայաստանն առաջին պետությունն է, որ համաձայնագիր է կնքել աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկի՝ ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի (St. Jude Children’s Research Hospital) հետ: Համագործակցության հուշագիրը կնքվել է 2019թ. ապրիլի 12-ին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև: Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի փոխտնօրեն Կարլոս Ռոդրիգեզ-Գայլանդոն և հիվանդանոցի Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սիմա Ջեհան: Սույն համաձայնագրով Հայաստանը միանում է St. Jude Global Alliance-ին, որի միջոցով առավել արդյունավետ կերպով կկարողանա պայքարել մանկական քաղցկեղի դեմ:
Միանալով St. Jude Global Alliance-ին՝ Հայաստանը կմիանա այլ երկրների՝ միասին լուծելու մանկական ուռուցքաբանության ոլորտի մարտահրավերներն ու քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների համար ախտորոշում և բուժում ապահովելու համար:
Փոխըմբռնման հուշագիր Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի հետ
St․ Jude Global Alliance: Համաձայնագիր
Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոն
2020թ. փետրվարի 25-ին Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի և Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ռուսական կողմից՝ Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը և կենտրոնի գիտական հարցերով տնօրեն Միխայիլ Մասչանը:
Մոսկվայում կնքված եռակողմ հուշագրի նպատակն է գիտահետազոտական աշխատանքներում ամրապնդել համագործակցությունը, խթանել մասնագետների միջև փորձի փոխանակումը, իրականացնել օնլայն խորհրդատվություն, կազմակերպել համատեղ գիտական հետազոտություններ, կոնֆերանսներ, սիմպոզիումներ և այլն:
Փոխըմբռնման հուշագիր Դ. Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի հետ