-
Սաթի Սպիվակովա
-
Նիկոլ Զիբդեա
-
Նազիկ Ղուկասյան
«Բարի լինելու համար քաջություն է պետք» Մայա Էնջլոու
-
Աննա Ավանեսյան (Հեռուստահաղորդավար, Լրագրող, Երևան, Հայաստան)
-
Սալպի Ավետիսյան Գարավայան (ԱՄՆ, Կալիֆորնիա)
«Մինչ մենք փորձում ենք սովորեցնել մեր երեխաներին ամենը կյանքի մասին, մեր երեխաներն են սովորեցնում մեզ, թե ինչի մասին է կյանքը»
-
Տաթև Մանուկյան (Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս)
«Ժպիտների քաղաք» ԲՀ-ի Բարի Կամքի Դեսպանի դերի ստանձնումն առաջին հերթին «հոգևոր առաքելություն է», այնուհետև գործնական։ Հոգևոր այն իմաստով, որ դիմացինին, կարիքավորին օգնության հասնելն առաջին հերթին ինքնամաքրման ճանապարհ է, որն ուղղակիորեն կապված է դիմացինիդ կյանքի բարելավման հետ։ Ինձ համար պատիվ է ներդնելու իմ ամբողջ ունակություններն ու էներգիան՝ որպես Հայաստանի Հանրապետության Պատվո Հյուպատոս Լյուքսեմբուրգում, որպես հայուհի և որպես աշխարհաքաղաքացի, աջակցելու և մաս կազմելու «Ժպիտների քաղաք» ԲՀ-ի բազմագնահատելի գործունեությանը»
-
Սիբիլ (Պոլսահայ երգչուհի)
«Ինչպես ասել է ռուս մեծ գրող Դոստոևսկին, առանց երեխաների հնարավոր չէ սիրել մարդկությունը։ Երեխաները մեր երեկվա, այսօրվա, վաղվա ապագայի կերտողներն են։ Աշխարհի ամենաթանկ զգացումը երեխաներին ժպիտ պարգևելն է ու կորցրած մանկությունը նրանց վերադարձնելը։ Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «City of Smile / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի «Բարի կամքի դեսպաններից» մեկը։ Միասնաբար, համատեղ ուժերով կկարողանա՛նք կյանքեր փրկել։ Մեծ ու փոքր միացե՛ք, հանուն մեր երեխաներին առողջություն պարգևելու, որպեսզի նրանք մեծանան, լավ ուսում ստանան ու մի օր էլ իրենք կարողանան բարի գործեր անել»