Նորություններ

Բարեգործական ընթրիք FRF-ի և Նազ Բաշի նախաձեռնությամբ

Նոյեմբերի 22, 2021

Գլենդել, ԱՄՆ – Family Rescue Fund-ն ու Նազ Բաշը «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» ԲՀ սիրելի բարեկամներն են և շարունակաբար աջակցում են մեր բալիկներին։
Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Գլենդել քաղաքում Նազի նախաձեռնությամբ կայացավ բարեգործական ընթրիք, որի ողջ հասույթն ուղղվեց «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամին ՝ քաղցկեղ ու արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։

Բարձրաճաշակ երեկոն լի էր շատ անակնկալներով և էլեգանտ նվերներով Le Papillon-ից, իսկ ներկաները շատ ոգևորված էին, միավորված Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող մեր երեխաներին օգնելու ձգտումով։

Անչափ շնորհակալ ենք Նազին, FRF-ին, բոլոր մասնակիցներին` բարության և հոգատարության համար։
Երեխաները միայնակ չեն կարող պայքարել քաղցկեղի դեմ․ շնորհակալ ենք, որ այս պայքարում նրանց կողքին եք։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: