Նորություններ

Կայացավ Արա Գևորգյանի և ՀԱՖՆ-ի «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը

Սեպտեմբերի 09, 2019

Երևան – 18 տարվա ընդմիջումից հետո սեպտեմբերի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ Վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը: Համերգին մասնակցում էին նաև այլ հայտնի երաժիշտներ, երգիչներ ու պարային խմբեր։

«Դու պիտի ճախրես» խորհրդանշական խորագիրը կրող այս համերգի շահույթն ուղղվելու է Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամին` քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու նպատակով։

Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում հնչեցին Արա Գևորգյանի ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Երեկոյի ընթացքում հնչեց նաև մեծանուն հայ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մեր Շառլ» երգը, որը կատարեց տաղանդավոր երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Դահլիճում ներկա էր նաև մեծ շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։

Շատ հուզիչ էր հատկապես «Դու պիտի ճախրես» երգի կատարումը, որը սկսվեց և եզրափակվեց աղոթքով։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արա Գևորգյանին և ՀԱՖՆ-ին`մաեստրո Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, ինչպես նաև համերգի կազմակերպիչ «Փրայմ Փրոդաքշն» ընկերությանը, համերգի հովանավորներին, աջակիցներին, բոլոր մասնակիցներին և, իհարկե, դահլիճում ներկաներից յուրաքանչյուրին։

Միայն միասին կարող ենք մեր երեխաներին ճախրելու թևեր տալ։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: