Նորություններ

Կայացել է ‹‹City of Smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 08, 2019

Երևան –  ՀՀ վարչապետի տիկին, ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամներ ջութակահար Սոնա Ազարյանը, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, պաշտոնատար չքվեարկող անդամներ Պրոֆ․ Ռ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը և Պատվավոր խորհրդի անդամ բժիշկ Շանթ Շեխերդիմյանը։
Խորհրդի նիստում ներկայացվել են 2019թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվությունն ու նշված ամիսներին հիմնադրամի ծավալած գործունեությունը։ Ներկայացվել են նաև արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության արդյունքները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Բեյրութի ամերիկյան համալսարանի Կլինիկական և մասնագիտական զարգացման կենտրոնի նախաձեռնած Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում էր Մանկական Ուռուցքաբանության Արևելյան և Միջերկրածովյան խմբի հետ համատեղ և Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի աջակցությամբ՝ սույն թվականի ապրիլին Սբ․ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և ‹‹Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։
Նիստին Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը բարձրացրել է դոնորական արյան սակավության խնդիրը։ Քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ։ Քննարկվել է նաև Հիմնադրամի նախաձեռնած և Հիմնադրամին վերաբերող առաջիկա միջոցառումները, դրանց ժամանակացույցը, ինչպես նաև դրանց կազմակերպման հետ կապված կատարվելիք աշխատանքները և այլ ընթացիկ հարցեր։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: