Նորություններ

Կյանքի ղողանջ․ Sputnik Armenia-յի անդրադարձը

Փետրվարի 17, 2024թ․

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղցկեղը հաղթահարած փոքրիկ բուժառուների դուրսգրման արարողությունը երկար տարիների պատմություն ունի։ Սկզբում կենտրոնի «Կյանքի ծառի» վրա ավելանում էր երեխայի լուսանկարը, իսկ երկու տարի առաջ որոշվեց զանգակի ղողանջով ճանապարհել քաղցկեղը հաղթահարածներին։

Հենց այդ ժամանակ էր, որ Ալեքս Կիզողյանը «սուր լիմֆոբլաստային լեյկոզ» ախտորոշմամբ ընդունվեց արյունաբանական կենտրոն: Ամեն անգամ, երբ բուժված ընկերներից մեկը տուն էր վերադառնում, նա հավատում էր, որ հաջորդը հենց ինքն է լինելու։ Փետրվարի 15-ին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը, զանգակը հնչեցնելու հերթը նրանն էր։

Մանրամասները կարդացեք Armeniasputnik.am-ում

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: