«Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» բարեգործական համերգ
Սեպտեմբերի 18, 2021
Սիրով կիսվում ենք ձեզ հետ սեպտեմբերի 9-ին կայացած «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» բարեգործական համերգի ակնթարթներով։ Նկարներում գտեք ու նշեք Ձեզ և Ձեր ընկերներին։
Անչափ շնորհակալ ենք The Beautified Project, Nemra և Lav Eli ռոք խմբերին, որ մեծ պատրաստակամությամբ ու ոգևորությամբ արձագանքեցին և գեղեցիկ հնչյուններով լցրին Արամ Խաչատրյան համերգասրահը։
Երեկոն չէր կայանա առանց մեր հովանավորների ու գործընկերների աջակցության, ուստի Հիմնադրամի ու մեր բոլոր շահառուների անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում համերգի գլխավոր հովանավորին՝ Imagine Hub by Soft, հովանավորներին՝ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերություն և Ավանտա բժշկության կենտրոն, աջակիցներին՝ Լիկվոր դեղագործական ձեռնարկություն և Մարտին Սթար ՍՊԸ, հաղորդավար Գոռ Գրիգորյանին, ինֆորմացիոն հովանավորներին՝ Առաջին ալիք, Radio Van – FM 103.1, Armenpress, tomsarkgh.am-ին, լուսանկարիչներին` Տաթև Դուրյան, Ղևոնդ Գալուստյան, և, իհարկե, բոլոր ներկաներին, որոնք, տոմսեր գնելով, իրենց ներդրումն ունեցան մեր բալիկների բուժման հարցում։
Հատուկ շնորհակալություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և անձամբ նախարար Վահրամ Դումանյանին, ինչպես նաև Ա. Խաչատրյան համերգասրահի աշխատակազմին և անձամբ տնօրեն Էդուարդ Թոփչյանին՝ համերգի կազմակերպչական հարցերում օժանդակելու համար։
Համերգի ողջ հասույթը փոխանցվել է «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Միասին կարող ենք կյանքեր փրկել…