Նորություններ

Մանկական Քաղցկեղի Դեմ Պայքարի Միջազգային Օր

Մանկական քաղցկեղի միջազգային օրվանն ընդառաջ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը Արյունաբանների Հայկական Ասոցացիայի երիտասարդ թևի (Young AHA) հետ համատեղ հիրավի տոն էր կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների համար։ Փետրվարի 15-ին «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը ներկայացրել էր մի գեղեցիկ ֆոտոշարք, որն ընդգրկում էր ներկայումս քաղցկեղի դեմ պայքարող և այն արդեն իսկ հաղթահարած երեխաների լուսանկարները։


Արյունաբանական կենտրոնում երեխաների համար կազմակերպվել էին հանդիպումներ մուլտհերոսների հետ և այլ անակնկալ միջոցառումներ։ Նույն օրը Արյունաբանական Կենտրոնում ներկայացվեց Young AHA-ի նախաձեռնած «Միասին» տեսահոլովակի պրեմիերան։ Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնում բուժված և ներկայումս բուժում ստացող երեխաները «Արևներ» համույթի հետ միասին: Տեսահոլովակի գաղափարը վերցված է Մանկական քաղցկեղի ամերիկյան կազմակերպության՝ ACCO-ի պաշտոնական կայքից, որտեղ Child4Child նախաձեռնության շրջանակներում խրախուսվում է «Միասին» երգի բնօրինակի այլ լեզվով տարբերակի առաջադրումը։

Մանկական քաղցկեղի միջազգային օրվա կապակցությամբ հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը հարցազրույց է ունեցել Հանրային Հեռուստաընկերության եթերում։ Իր խոսքում տիկին Դեմիրճյանը անդրադարձավ Հայաստանում մանկական քաղցկեղով հիվանդների խնդիրներին և ներկայացրեց «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ թե՛ ներկայումս գործող, թե՛ ապագայում նախատեսվող։

Անմասն մի մնացեք երեխաներին առողջություն պարգևելու հնարավորությունից։ Ծանոթացեք մեր հիմնադրամի ծրագրերին և Ձեր մասնակցությամբ ժպիտ պարգևեք բուժվող երեխաներից յուրաքանչյուրին։

Հիշեք, որ փոքր գործով կարող եք փրկել մի մեծ կյանք։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: