Նորություններ

«Միասին կարող ենք կյանքեր փրկել». ֆլեշմոբ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ

Փետրվարի 04, 2020

Երևան – Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է՝ հռչակված Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union for International Cancer Control (UICC) կողմից։
Աշխարհում ամեն տարի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ հարյուրավոր միջոցառումներ են տեղի ունենում՝ համախմբելով ինչպես անհատների, այնպես էլ տարբեր համայնքներ և կազմակերպություններ, և հիշեցնելով, որ մենք բոլորս կարող ենք մեր դերակատարումն ունենալ քաղցկեղի հաղթահարման գործում:
Այս տարի «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում նույնպես անցկացվում է քաղցկեղի դեմ պայքարին նվիրված սոցցանցային ֆլեշմոբ, որը կրում է «Միասին կարող ենք կյանքեր փրկել» խորագիրը։ Իրազեկման ակցիային միացել են տարբեր ոլորտների ավելի քան 3000 ներկայացուցիչներ: 
Ֆլեշմոբի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը քաղցկեղի և արյան չարորակ հիվանդությունների մասին ու սատարել այս հիվանդությունների դեմ պայքարողներին։
Անչափ շնորհակալ ենք ֆլեշմոբին միանալու պատրաստակամություն հայտնած բոլոր-բոլորին։ 
Միացե՛ք և դուք։
Համոզված ենք, որ միասին իսկապես կարող ենք կյանքեր փրկել։ 

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: