Ձեր զամբյուղը
- Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ:
Ենթագումար:
0.00 AMD
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ
5,000.00 AMD
7,000.00 AMD
12,000.00 AMD
Օգոստոսի 04, 2020
Երևան – Այսօր Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Սաթենիկ Սաֆարյանի անվան սրահում «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի միջև ստորագրվեց Մտադրությունների մասին հուշագիր։
Հուշագրի շրջանակներում «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի մարզիկները մեկ տարվա ընթացքում բոլոր խաղերի ժամանակ կկրեն հիմնադրամի տարբերանշանով (լոգոյով) շապիկները:
Հուշագրի նպատակը հիմնադրամի շահառուներին ոգեշնչելը, հիմնադրամի ճանաչելիությունը բարձրացնելն ու հանրության շրջանում բարեգործության մշակույթի զարգացմանը նպաստելն է։
Հպարտ ենք և շնորհակալ համագործակցել «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի հետ։
Մտադրությունների մասին հուշագիր Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք ԲՀ-ի և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի միջև