Նորություններ

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մարտի 9, 2021

Մարտի 4-ին «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Շնորհավորում ենք Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, մաղթում ուժ, կորով և արդյունավետ աշխատանք ի շահ քաղցկեղ ունեցող երեխաների։

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼ

Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին մի խումբ ուռուցքաբանների և արյունաբանների կողմից։ 2018 թվականին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ 2020 թվականի սեպտեմբերի 17̵ ին Աննա Հակոբյանը վայր է դրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: