Բարեգործական ընթրիք Կորիզ ռեստորանում
Ապրիլի 21, 2021
Ապրիլի 15-ին «Խաղաղության
Քաղաք» ՀԿ և «Բարև մայրիկ»-ի հիմնադիր Լիլիթ Համբարձումյանը
բարեգործական ընթրիք էր կազմակերպել «Կորիզ»
ռեստորանում, որին ներկա էին նրա ընկերներն ու գործընկերները։
Ընթրիքի ամբողջ հասույթը, որը կազմեց 800.000 դրամ, ուղղվեց Սիթի
օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան
երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Բոլոր հյուրերը իրենց
հետ բարություն էին բերել, որն ուղղեցին Ժպիտների քաղաք-ին, որպեսզի համատեղ աջակցենք
մեր երեխաներին, որոնք ամեն օր, ամեն վայրկյան պայքարում են իրենց կյանքի համար:
Բարեգործական ընթրիքը հրաշալի կերպով վարեց սիրված հաղորդավարուհի
Հերմինե Ստեփանյանը: Իր գեղեցիկ կատարումներով հանդես եկավ տաղանդավոր երգչուհի Կարինե Առուստամյանը:
Ընթրիքի ամենագեղեցիկ պահերը հյուսված էին Թամարա Հարությունյանի շուրջ։ Թամարան հիմնադրամի շահառուն և հերոսներից մեկն է, որը երկրորդ անգամ է հաղթահարել սուր լեյկոզը։
Թամարայի երազանքն
է, որ բոլոր երեխաները առողջանան, և փակվեն բոլոր հիվանդանոցնեը:
Անչափ շնորհակալ ենք մեր շա՜տ սիրելի Լիլիթին ու այս հրաշալի միջոցառման բոլոր-բոլոր մասնակիցներին` քաղցկեղի դեմ մեր պայքարին միանալու համար։