Սիրով կիսվում ենք ձեզ հետ դեկտեմբերի 9-ին «Դվին» մյուզիք հոլում կայացած «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքի նկարներով։
Մեզ համար մեծ պատիվ էր երեկոն ներկայացնել «Արտքոմփանի» ընկերության հետ համատեղ։
Ամենաջերմ շնորհակալությունը երեկոյի ամենակարևոր հյուրերին՝ բուժումն ավարտած մեր երեխաներին, որոնց խիզախությունն ու լավատեսությունը հիացրել էին բոլորիս։ Նրանք բոլորիս ևս մեկ անգամ հիշեցրին, որ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ։
Բարությամբ ու հոգատարությամբ լի այս երեկոյի կայացման համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում երեկոյի գլխավոր հովանավորներին՝ «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամ, Արարատբանկ, Ագենուս, Գեոպրոմայնինգ Գոլդ, Դոմուս, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Սուքիասյան բարեգործական հիմնադրամ:
Բարեգործական աճուրդի դրված իրերը մեզ տրամադրելու հարցում անգնահատելի աջակցության համար շնորհակալ ենք Արև Պետրոսյան և Արև Արթ Գալլերիին, «Մենք ենք» հիմնադրամին, Արման Նուռին, Fortuna Home & Country House խանութ-սրահին։
Միջոցառումը վարելու համար շա՜տ մեծ շնորհակալություն հրաշալի եռյակին՝ Աննա Ավանեսյան, Ժակ (Հակոբ Պապիկյան), Ավետ Բարսեղյան:
Իսկ երեկոյի հրաշալի հնչյունների համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Կամերտոն վոկալ ստուդիային (գեղ․ ղեկավար՝ Նաիրա Գուրջինյան), Սոնա Շիրոյանին և «Սոնետ» կվինտետին, Ռոզա Լինին, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբին (խմբավար՝ Մարիա Գալստյան)։
Անչափ շնորհակալ ենք բոլոր բարերարներին, մեր բոլոր աջակիցներին ու գործընկերներին, ու, իհարկե, բոլոր հյուրերին, որոնք լավ երեկո անցկացնելուն զուգահեռ իրենց աջակցությունը ցուցաբերեցին քաղցկեղ ունեցող մեր բալիկների բուժման հարցում։
Երեկոյի ողջ հասույթն ուղղվելու է մեր Հիմնադրամի շահառու երեխաների բուժման ծախսերը հոգալուն։
Վիդեոնկարահանման և լուսանկարների համար հատուկ շնորհակալություն մեր մշտական գործընկերներ Bogossi Production-ին ու անձամբ Վահե Պողոսյանին և VKLYBE TV-ին ու անձամբ Ղևոնդ Գալուստյանին։