Նորություններ

Բարեգործական համերգ «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»

Փետրվարի 20, 2023

Փետրվարի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» բարեգործական համերգը։

Համերգին հնչեցին հայտնի ու սիրված մուլտֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները, որոնց զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվեցին մուլտֆիլմերի ամենավառ հատվածները։ Համերգի բոլոր տոմսերը մինչ մեկնարկը սպառվել էին, և մեզ համար հատկապես ուրախալի էր տեսնել, որ հանդիսատեսի մեծ մասը երիտասարդ երաժշտասերներն էին։

Քաղցկեղի դեմ մեր պայքարին միանալու և, իհարկե, Ֆանտաստիկ երաժշտության համար անչափ շնորհակալ ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և անձամբ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին։

Համերգի շրջանակում Հիմնադրամի ու քաղցկեղի դեմ պայքարող մեր երեխաների կողքին լինելու համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում․

Հավատարիմ գործընկեր՝ Ամերիաբանկ

Գլխավոր հովանավոր՝ Սուքիասյան ԲՀ,

Աջակիցներ՝ Էվոկաբանկ, Ինգո Արմենիա, Կոնվերս բանկ, Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ,

Ընկեր՝ Հայաստանի ֆոնդային բորսա։

Հատուկ շնորհակալություն Կարեն Քոչարյանին` միջոցառումը վարելու, և Ղևոնդ Գալուստյանին` լուսանկարների համար։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: