«Բարեկամություն» պետական համույթի բարեգործական համերգը
Հունիսի 09, 2021
Երևան – Հունիսի 4-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի բարեգործական համերգը, որի ողջ հասույթը փոխանցվեց «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Հիմնադրամի և մեր բոլոր երեխաների անունից խորին երախտագիտություն ենք հայտնում համերգի գլխավոր հովանավոր «Բիբլոս Բանկ Արմենիա»-ին, հովանավորներ «Երևանի գարեջուր»-ին, «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցին, աջակից «Մաքսիմում Քնսթրաքշն»-ին՝ համերգի կայացման հարցում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:
Հատուկ շնորհակալություն Վաստակավոր կոլեկտիվ «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթին և համույթի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին այս գեղեցիկ նախաձեռնության համար, ՀՀ ԿԳՄՍ և անձամբ նախարար Վահրամ Դումանյանին, ինչպես նաև Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությանը՝ համերգի կազմակերպչական հարցերում աջակցելու համար։
Շնորհակալ ենք հաղորդավարներ Մանե Գրիգորյանին և Արման Մարգարյանին։
Միասին կարող ենք կյանքեր փրկել։