Նորություններ

Բժշկուհի Իրինա Մելնիչենկոյի զեկույցը ճանաչվել է Քաղցկեղը վերապրածների համաեվրոպական կոնգրեսի լավագույն զեկույց

Մայիսի 11, 2022

Մայիսի 4-6-ին Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցավ Քաղցկեղը վերապրածների
համաեվրոպական (Pan-European Network for Care of Survivors after Childhood and
Adolescents Cancer) 27-րդ կոնգրեսը, որին մասնակցություն ունեցավ ԵՊԲՀ մանկական
ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր
Իրինա Մելնիչենկոն, ում կողմից ուղարկված թեզիսը ընդունվել էր որպես բանավոր
զեկույց պլենար նիստին: Նրա Հայաստանում քաղցկեղը վերապրած երեխաների, դեռահասների
և երիտասարդների համար կլինիկայի ստեղծման ուղիները” թեմայով զեկույցը
ճանաչվեց Քաղցկեղը վերապրածների համաեվրոպական կոնգրեսի լավագույն զեկույց:

Շնորհակալ ենք սիրելի Իրինային Հայաստանը պատվով ներկայացնելու համար,
հպարտանում ենք նրա հաջողություններով ու անչափ ուրախ ենք, որ Սիթի օֆ Սմայլ /
Ժպիտների քաղաք հիմնադրամը կարողացել է իր ներդրումն ունենալ կոնգրեսին բժշկուհի
Մելնիչենկոյի մասնակցության հարցում։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: