Նորություններ

Գալա ընթրիք՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 12, 2023

Լցվում ենք մեծ հպարտությամբ, երբ կյանքեր փրկող մեր առաքելությունը վարակիչ է դառնում երիտասարդների համար։ Անչափ ուրախ ենք հայտնել, որ ԱՄՆ-ում գործող ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները, վարժարանի տնօրենության մեծ աջակցությամբ, նախաձեռնել են մեծ գալա-ընթրիք, որի ողջ հասույթը փոխանցվելու է Սիթի օֆ Սմայլ հինադրամին՝ քաղցկեղով և արյան հիվանդություններով հիվանդ մեր երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալու համար։

Սիրելի ՀԲԸՄ քաղցկեղի իրազեկման ակումբի անդամներ, հոգաչափ շնորհակալ ենք, դուք միշտ սպասված հյուր եք Սիթի օֆ Սմայլում և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում։

Տեսանյութը դիտեք այստեղ.

© USArmenia TV

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: