Նորություններ

Դասընթաց «Քաղցկեղի վաղ ախտորոշման սկզբունքները»

Մայիսի 10, 2021

Երևան – «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է քաղցկեղի վաղ ախտորոշման սկզբունքների մասին դասընթացների շարք առաջնային օղակի բուժաշխատողների համար։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ մեկ տարուց ավելի մասնագետները նախապատրաստվել և հետազոտություններ են արել՝ նյութերը հավաքելու, դրանք մատչելի դարձնելու և դասընթացը կազմակերպելու համար, քանի որ որքան շուտ է ախտորոշվում քաղցկեղը, այնքան բուժման հավանականությունը մեծ է։

Դասընթացները շարունակական են լինելու, սակայն թեմաները տարբեր են, մասնագետների ընդգրկվածությունը՝ նույնպես։

Շնորհակալ ենք Ա1+-ին լուսաբանման համար։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: