Օգոստոսի 1, 2023
«Եղիր կողքիս, որ սովորեմ»-ը Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի նոր նախաձեռնությունն է, որի առիթը սեպտեմբերի մեկն է՝ Գիտելիքի օրը։ Ծրագիրը իրականացվելու է օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը։
Մեր երեխաների համար կրթությունը նույնիսկ կյանքի այս փուլում նոր գիտելիք ստանալու հնարավորություն է։ Եվ այդ հնարավորությունը ստեղծելու և քաղցկեղի բուժման ճանապարհին նրանց կողքին լինելու համար՝ հրավիրում ենք անհատներին և կազմակերպություններին՝ միանալու նախաձեռնությանը, որը կարող է դրսևորվել հետևյալ եղանակներով․
- Կատարել ամենամսյա նվիրատվություն,
- Այս ժամանակահատվածի համար ընկերության վաճառքի եկամտի որոշ հատվածը հատկացնել հիմնադրամին,
- Վաճառքի որևէ ապրանքատեսակից ստացված եկամուտը նվիրաբերել հիմնադրամին,
- Ծառայություններից որևէ մեկի կամ մի քանիսի եկամտի որոշ հատվածը նվիրաբերել հիմնադրամին,
- Ընկերությունը կարող է առաջարկել այլ տարբերակ, որով առավել նպատակահարմար է միանալ նախաձեռնությանը:
Երեխաները միայնակ չեն կարող պայքարել քաղցկեղի դեմ, սակայն միավորելով մեր ուժերը նախաձեռնության շուրջ՝ միասին կարող ենք կյանքեր փրկել։