Նորություններ

Երեխաների պաշտպանության օրը Սիթի օֆ Սմայլում

Հունիսի 1, 2023

Սիթի օֆ Սմայլում ամեն օրն է երեխաներինը։

Մենք հավատում ենք, որ աշխարհում բոլոր երեխաները պետք է պաշտպանված լինեն տարվա բոլոր օրերին, իսկ քաղցկեղ ունեցող բոլոր երեխաները, անկախ բոլոր հանգամանքներից, պետք է ապահովված լինեն հասանելի լավագույն բուժմամբ ու խնամքով։

Քաղցկեղ ունեցող ոչ մի երեխա չպետք է մնա առանց բուժման, և քաղցկեղի հաղթահարման այս ճանապարհին անչափ կարևոր են ձեր կատարած նվիրատվությունները։

Նվիրաբերե՛ք, որպեսզի միասին շարունակենք պաշտպանել մեր երեխաներին․ https://donate.cityofsmile.org/hy/

Հ.Գ. Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում գտնվող մեր երեխաները Սիթի օֆ Սմայլ հիմնադրամից նվերներ ստացան։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: