Նորություններ

Էմմա Թադևոսյանի աշխատանքն ընդունվել է POEM Group-ի գիտական հանձնաժողովի կողմից

Հունվարի 22, 2023

Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի Բժշկական հարցերի համակարգող Էմմա Թադևոսյանի կողմից Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM Group) 3-րդ գիտաժողովի համար ներկայացված աշխատանքն ընդունվել է գիտական հանձնաժողովի կողմից։

Աշխատանքը վերնագրված է «Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի դերը Հայաստանում մանկական քաղցկեղի խնամքի բարելավման գործում»:

POEM խումբը ներառում է 28 երկրների 110 մանկական քաղցկեղի կենտրոններ։

Խմբի երրորդ գիտաժողովը կայանալու է 2023 թվականի մարտի 3-5-ը Օմանի մայրաքաղաք Մասկատում։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: