Նորություններ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական առաջնություն․ 2023

Մայիսի 02, 2023

Հարցեր, պատասխաններ, թեժ մրցակցություն ու էմոցիաներ․ կայացավ 2023թ․ գարնանային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական առաջնությունը։

Առաջնության շրջանակում արված նվիրատվությունների շնորհիվ Հիմնադրամը, շարունակելով իրականացնել կյանքեր փրկող իր առաքելությունը, քիմիաթերապևտիկ բուժման մեկ ամսվա դեղորայքով կապահովի քաղցկեղի դեմ պայքարող 20 երեխայի:

Այս ամենն անհնարին կլիներ առանց մեր հովանավորների, մասնակիցների ու աջակիցների։

Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի և քաղցկեղի դեմ պայքարող մեր բոլոր երեխաների կողմից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում առաջնության հովանավորներին․

Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ,

«Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանց,

«Կապուչինո» ՍՊԸ,

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,

«Էվոկաբանկ» ՓԲԸ։

Անչա՜փ շնորհակալ ենք ՏՏ և ֆինանսական ոլորտների մեր մասնակիցներին` AeroDynamics, Digitain, Easy Pay, Ernst & Young, Fimetech, FINCA Armenia, IDBank, KPMG Armenia, VTB Armenia:

Առանց յուրաքանչյուրիդ մասնակցության խաղը պարզապես անհետաքրքիր կլիներ։

Խաղի անցկացման հարցում շարունակական մեծ աջակցության համար շատ շնորհակալ ենք «Փի Արտ» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանին, ժյուրիի անդամներ Իննա Քոչարյանին և Տիգրան Քոչարյանին, որոնք մեծ ջանքեր էին ներդրել՝ երեկոն ավելի հագեցած դարձնելով։

Մեզ հյուրընկալելու և ջերմ մթնոլորտի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Գրանդ Հոթել Երևանին, ողջ սրտացավ անձնակազմին՝ տնօրեն Դանիլո Բեննեի և Հասարակայնության հետ կապերի մենեջեր Սյուզի Այրումյանի գլխավորությամբ։

Շատ շնորհակալ ենք Բեկոն ընկերությանը և «ԻնՍպորտ» մարզաառողջարանային համալիրին` Հիմնադրամին ուղղված աջակցության և խաղի մասնակիցների համար հատուկ նվերներ պատրաստելու համար։

Երեկոյի բարձր տրամադրությունը ապահովվել էր մեր սիրելի գործընկերներ «Ալլուրիա» գինիներիև Հայաստանի երգի պետական թատրոնի արտիստների հրաշալի կատարումների շնորհիվ։

Լուսանկարների հարցում Հիմնադրամի կողքին, ինչպես միշտ, մեր սիրելի բարեկամ Ղևոնդ Գալուստյանն էր։

Անչափ հուզիչ և պարտավորեցնող է այն հանգամանքը, որ բոլոր անվանակարգերում մրցանակներ ստացած թիմերն ու խաղացողները իրենց դրամային մրցանակները ևս նվիրաբերեցին «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին՝ ուղղելով այն քաղցկեղ ունեցող մեր երեխաների բուժման ծախսերը հոգալու կարևոր նպատակին։

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: