Նորություններ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական առաջնություն 2022

Նոյեմբերի 25, 2022

Ակտիվ քննարկումներ, թեժ մրցակցություն ու միասին բարի գործ անելու բերկրանք․․․ Այս ամենն էր միավորում նոյեմբերի 18-ին Best Western Plus Congress Hotel հյուրանոցում կայացած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական առաջնությանը մասնակցող DataArt Armenia, Dexatel, Digitain, Evolution Armenia, LSOFT ՏՏ ոլորտի ընկերություններին։
Չէինք կարող ավելի շնորհակալ լինել «Փի Արտ» ընկերության տնօրեն Քոչարյան Կարենին․ երեկոյի կայացման հարցում նրա ներդրումն անգնահատելի է։ Հատուկ շնորհակալություն ժյուրիի անդամներ Էմիլ Միրզոյանին և Տիգրան Քոչարյանին։


Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Ֆինլեքս» ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերությանը՝ «Լավագույն խաղացող» անվանակարգի և Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցին՝ «Լավագույն թիմ» անվանակարգի հովանավորները հանդիսանալու համար։


Երեկոյի ուրախ տրամադրությունն ապահովված էր մեր աջակից «Ալուրիա» գինիների շնորհիվ, իսկ հարմարավետ և տրամադրող սրահը տրամադրվել էր Best Western Plus Congress Hotel հյուրանոցի կողմից։


Սիրով շնորհավորում ենք «Դիջիթեյն» ընկերության թիմին հաղթանակի և «Դեքսատել» ընկերության ներկայացուցչին՝ «Լավագույն խաղացող» ճանաչվելու առթիվ։
Հատկապես հուզիչ է, որ և՛ «Լավագույն խաղացող», և՛ «Լավագույն թիմ» անվանակարգերի հաղթողները իրենց դրամային մրցանակները ևս նվիրաբերեցին «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող մեր երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով։


Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք, որ ձեր երեկոն մեզ հետ անցկացրիք, ու հույս ունենք բոլորիդ տեսնել ինտելեկտուալ խաղի մեր գալիք առաջնությունների շրջանակում։


Լուսանկարների համար մեծ շնորհակալություն մեր մշտական գործընկեր՝ Vklybetv Yerevan

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: