Նորություններ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» 2025 թ.

Մարտի 21, 2025թ

Ինտելեկտուալ մթնոլորտ, թեժ մրցակցություն և կարևոր նպատակ:

Մարտի 18-ին տեղի ունեցավ «Սիթի օֆ Սմայլ » հիմնադրամի կողմից արդեն 4-րդ անգամ կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 2025 թ. բարեգործական առաջնությունը ՏՏ և ֆինանսական ոլորտի թիմերի միջև: Խաղի կարգախոսն էր` երեխաների առողջ ապագան մեր ձեռքերում է:

Բոլոր այս կազմակերպությունները և մարդիկ միավորվել էին կանգնելու «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի շահառու փոքրիկների կողքին՝

քաղցկեղի հաղթահարման իրենց ճանապարհին:

Մեծագույն երախտագիտությամբ լցված լինելով մեր հովանավորների և աջակիցների հանդեպ, ովքեր երբեք միայնակ չեն թողնում փոքրիկներին քաղցկեղի դեմ պայքարում` ցանկանում ենք նշել նրանց անունները. Freedom Broker Invest, VTB BANK (ARMENIA), Evocabank, Mobile Centre Armenia, mogo.am:

Անչափ շնորհակալ ենք նաև խաղի մասնակից թիմերին` հիանալի խաղի և Հիմնադրամի կողքին կանգնելու համար. AraratBank OJSC, Byblos Bank Armenia CJSC, Deep Origin, EY Armenia, FINCA Armenia, Freedom Broker Invest, KPMG Armenia, Picsart, Synopsys Armenia, VTB BANK (Armenia):

Հետաքրքիր հարցերի պակաս չունեցող այս յուրահատուկ ինտելեկտուալ երեկոյի պրոֆեսիոնալ կազմակերպման հարցում ցուցաբերած համագործակցության համար ի սրտե շնորհակալ ենք «Սիթի օֆ Սմայլ» Հիմնադրամի տարիների բարեկամ, «Փի Արտ» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանին և ժյուրիի անդամներ Աշոտ Բարսեղյանին, Էմին Միզոյանին և Արամ Անանյանին:

Ջերմ հյուրընկալության համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Armenia Marriott Hotel Yerevan-ին:

Երեկոյի բարձր տրամադրությունն ապահովելու համար անչափ շնորհակալ ենք «Ալլուրիա» գինիներին, իսկ համեղագույն թեմատիկ տորթի համար` «Փափայա» ընկերությանը:

Շնորհակալ ենք նաև երգչուհի Դի Լիթին` իր անկրկնելի ձայնով երեկոն էլ ավելի ջերմացնելու համար:

Միջոցառմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալ ենք Sound Wave Armenia-ին: Շնորհակալ ենք նաև մեր ակտիվ կամավորներին` Union Forte Volunteering:

Խաղի բոլոր մասնակիցները տուն վերադարձան նվերներով, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում GO TRAVEL ընկերությանը:

Լուսանկարների համար շնորհակալ ենք մեր մշտական մեդիագործընկեր Bogossi Production-ին:

Մեզ համար անչափ հուզիչ է այն փաստը, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ, մրցանակներ ստացած թիմերն ու խաղացողները իրենց դրամական մրցանակները նվիրաբերում են Հիմնադրամին՝ ուղղելով այն քաղցկեղով հիվանդ փոքրիկների բուժմանը:

Շնորհակալ ենք, սիրելի ընկերներ:

Մեր միասնությունը ուժ է, որը փոխում և փրկում է կյանքեր:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: