Նորություններ

Կանանց բարեգործական ընթրիք 2023

Հուլիսի 04, 2023

Հունիսի 23-ին «Գրանդ հոթել Երևան»-ում կայացավ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի` Կանանց ամենամյա բարեգործական ընթրիքը։

Երեկոն սկսվեց հյուրերի կողմից մոմերի նկարազարդմամբ, ապա շարունակվեց հաճելի երաժշտական կատարումներով ուղեկցվող ընթրիքով, ինչպես նաև բարեգործական վիճակահանությամբ։ Մեր սիրելի հյուրերը միացան քաղցկեղի դեմ մեր պայքարին և իրենց ներդրումն ունեցան մեր երեխաների բուժման գործում, ինչի համար անչափ շնորհակալ ենք յուրաքանչյուրին։

Այս երեկոյի իրականացման համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում գլխավոր հովանավորներ՝ «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամին, «Դելլ Արմ Ֆարմա» ՍՊԸ-ին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, հովանավորներ՝ «Ամերիա» ՓԲԸ-ին, «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ին, «Թել-Սել» ՓԲԸ-ին, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ին, աջակիցներ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ին, «Ֆարմատեք» ՓԲԸ-ին, «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնին, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ին։

Հատուկ շնորհակալություն «Գրանդ հոթել Երևան»-ի տնօրենությանը և ողջ անձնակազմին կազմակերպված ջերմ ընդունելության համար։

Երեկոն վարելու համար անչափ շնորհակալ ենք տաղանդավոր դերասանուհի Թամարա Պետրոսյանին։ Շնորհակալ ենք նաև սիրված երգիչ Արտեմ Վալտերին երեկոն գեղեցիկ կատարումներով լիարժեք դարձնելու համար։

Երեկոյի կազմակերպմանը աջակցելու համար շնորհակալ ենք Սյուզի Այրումյանին՝ ներդրած անգնահատելի ջանքերի համար, “Ex Production”- ին՝ տեխնիկական աջակցության համար, «Ամելի» ծաղկի սրահին, Plexiart” նվերների խանութին, “WineWorks” ընկերությանը, լուսանկարիչներ Ղևոնդ Գալուստյանին և Մանե Համբարձումյանին, ինչպես նաև կամավորներ Աննային, Դիանային, Ինեսային և Գոհարին։

Բարեգործական վիճակահանության նվերները Հիմնադրամին նվիրաբերելու համար շնորհակալ ենք “Fly Arna” Հայաստանի ազգային ավիաընկերությանը, Տոմա Պետրոսյանին, «Բյութի Հաուս բայ Էրմիտաժ» սպա սրահին, «Շարոնի հենդմեյդ»-ին, «Ամերիա» ՓԲԸ-ին և «Ամերիաբանկ»-ին, դիզայներ Օքսաննա Վանատունանցին, «Դուլչիս» կոնֆետներ արտադրող ընկերությանը, «Մարավիլլա» գեղեցկության սրահին, «Անանյան շուզ»-ին, հայկական արտադրության «Լուսին» օծանելիքին, «Մեդեստ» էսթետիկ բժշկության կենտրոնին, «Ռոմանով» ռեստորանին, “Menq Project”-ին, «Ազատ Մարդ» ապրանքանիշին, «Ֆաինա» ապրանքանիշին, «Փետուր» խանութ-սրահին, “Travel&Co” տուր-ընկերությանը և “Lyoka’s” ապրանքանիշին։

Արձանագրենք, որ ընթրիքի շրջանակում հանգանակված գումարն ամբողջությամբ ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մեր երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակին։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: