Ձեր զամբյուղը
- Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ:
Ենթագումար:
0.00 AMD
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ
7,000.00 AMD
5,000.00 AMD
12,000.00 AMD
Փետրվարի 19, 2020
Երևան – Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող մեր բալիկները: Այսօր «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն էր այցելել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը: Նա մեր փոքրիկներին նվիրեց Արդիբուք ինտերակտիվ պատկերազարդ աուդիոգիրքը, նրանց համար ընթերցեց «Խոսող ձուկը» հեքիաթը, որից հետո նրանք միասին քննարկեցին այն:
Շատ շնորհակալ ենք Հրանտ Թոխատյանին և համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն նաև գրականությունը, արվեստն ու ժպիտը: