«Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության փորձագետների տարածաշրջանային հանդիպում». Երևան, 2023
Հունիսի 19, 2023
Սիթի օֆ Սմայլի համար մեծ պատիվ էր մայիսի 16-18-ը Հայաստանում` Երևանում հյուրընկալել «Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության փորձագետների տարածաշրջանային հանդիպումը», որի կազմակերպիչն էր ԱՄՆ-ի ամենահեղինակավոր հիվանդանոցներից մեկը՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցը։
Մեր գործընկերների, ինչպես նաև տարածաշրջանում քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցող հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպումը եզակի և կարևոր փորձառություն էր մեզ համար։
Հույս ունենք ձեզ կրկին տեսնել Հայաստանում։
Նշենք, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ 2019թ․ ապրիլի 12-ին ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի հետ։
Միանալով Սուրբ Հուդայի գլոբալ դաշինքին՝ Հայաստանը միավորվել է այլ երկրների հետ՝ մանկական օնկոլոգիայի մարտահրավերներին համատեղ դիմակայելու և քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների համար ախտորոշում և բուժում ապահովելու հարցում ջանքերը համախմբելու համար: