Նորություններ

Մեր Լյուսիյան․ Քաղցկեղի հաղթահարումից՝ նվիրատվություն

21.11.2024թ․

Անչափ հուզված ենք և ցանկացանք ձեզ էլ պատմել այս պատմությունը։

Հիշո՞ւմ եք մեր արցախցի երկարամազ Լյուսիյային, ով Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի աջակցությամբ հաղթեց քաղցկեղին։ Այսօր մեր գեղեցկուհին հյուր էր հիմնադրամում, սակայն արդեն որպես նվիրատու։ Լյուսիյան կտրել է իր երկար մազերը վաճառել դրանք և ողջ գումարը նվիրաբերել Սիթի օֆ Սմայլին։

Մեր չքնաղ աղջիկ, բառեր չենք գտնում՝ նկարագրելու մեր անսահման հուզմունքն ու հպարտությունը։

Քաղցկեղը վարակիչ չէ, վարակիչ է սերը։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: