Մեր կոլեգաների հերթական մասնակցությունը միջազգային հարթակում
Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամի բժշկական հարցերի համակարգող Էմմա Թադևոսյանը, ՀՀ ԱՆ Յոլյան Արյունաբանության և Ուռուցքաբանության Կենտրոնի մանկական արյունաբան Լուսինե Քրմոյանը և մեծահասակների արյունաբան Միրանուշ Սահարյանը ՝ Կորֆարմայի հետ համագործակցության արդյունքում՝ մասնակցել են ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ոսկրածուծի փոխպատվաստմանը նվիրված միջազգային գիտաժողովին:
Մասնակցությունը նման գիտաժողովների մեծ պատիվ է:
Մենք հպարտ ենք, որ Հայաստանի անունը հնչում է նման հեղինակավոր գիտական հարթակներում՝ նպաստելով գիտության զարգացմանը, նորարարական մոտեցումների տարածմանը և միջազգային համագործակցության խորացմանը։
Շնորհակալություն մեր նվիրված մասնագետներին՝ իրենց գիտելիքներով, աշխատասիրությամբ և անդադար զարգանալու ձգտմամբ մեզ բոլորիս ոգեշնչելու համար։