Նորություններ

Միրզոյան լարային քառյակը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

Օգոստոսի 17, 2022

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում հյուրընկալվել էր Միրզոյան լարային քառյակը։ Ցերեկույթի մեկնարկը տրվեց Մարկ Գրիգորյանի որդու՝ լոնդոնաբնակ երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Գրիգորյանի հեղինակած «Ave Verum» ստեղծագործությամբ, ընթացքում հնչեցին Կոմիտասի և Յոզեֆ Հայդնի գործերից։
Մենք հավատում ենք, որ երաժշտությունն ընդհանրապես ու դասականը՝ մասնավորապես, ամոքիչ են։ Անչափ շնորհակալ ենք սիրելի երաժիշտներին՝ ֆանտաստիկ կատարումների ու կենտրոնը կազդուրիչ նոտաներով լցնելու համար։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: