Նորություններ

ՄՔԱՀԿ սենյակներից մեկն անվանակոչվեց՝ ի պատիվ FRF երիտասարդների

Հուլիսի 14, 2023

Այսօր Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի սենյակներից մեկն անվանակոչվեց՝ ի պատիվ Family Rescue Fund-FRF երիտասարդների։

«Ֆեմիլի Ռեսքյու Ֆանդ»-ի երիտասարդները այսօր այցելեցին մեր փոքրիկներին՝ իրենց հետ բերելով շատ նվերներ, գունավոր փուչիկներ և անկեղծ ժպիտներ։ Անհրաժեշտ պարագաներով ու խաղալիքներով համալրվեց նաև կենտրոնի խաղասենյակը։

Ի դեպ, երկու շաբաթ շարունակ երիտասարդները կամավորություն են անելու Սիթի օֆ Սմայլում և Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն -ի տարբեր բաժիններում։

Մեր երեխաներն այնքան ոգևորված և ուրախ էին տեսնել երիտասարդներին, որ նույնիսկ պայմանավորվեցին մոտ օրերս հանդիպել և միասին տարբեր խաղեր խաղալ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ժակլին Թոմասյանին, Նազ Բաշին և «Ֆեմիլի Ռեսքյու Ֆանդ»-ի հոգաբարձուների խորհրդի ողջ կազմին ՝ այս հանդիպմանը և համագործակցությանը նպաստելու, ինչպես նաև հիմնադրամին և մեր բալիկներն ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: