Նորություններ

ՄՔԱՀԿ սենյակներից մեկն անվանակոչվեց՝ ի պատիվ «Գագիկ Ծառուկյան» ԲՀ-ի

Մարտի 23, 2023

Անչափ ուրախ ենք հայտնել, որ օրեր առաջ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում գտնվող սենյակներից մեկն անվանակոչվեց՝ ի պատիվ «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամի։

Օրվա առիթով տիկին Ռոզա Ծառուկյանն այցելեց կենտրոն՝ մեր փոքրիկների համար բազում նվերներ բերելով։ Ծառուկյան ընտանիքի առատաձեռնության շնորհիվ կենտրոնի խաղասենյակը համալրվեց անհրաժեշտ պարագաներով, կրթական նյութերով ու խաղալիքներով, որոնք արդեն իսկ հասցրել են շա՜տ սիրվել մեր երեխաների կողմից ու վստահաբար կօգնեն նրանց պարբերաբար կտրվել հիվանդանոցային առօրյայից։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մեր սիրելի գործընկեր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին և անձամբ հարգարժան տիկին Ռոզա Ծառուկյանին՝ քաղցկեղի դեմ պայքարող մեր երեխաների հանդեպ ցուցաբերած հոգատարության, ինչպես նաև Հիմնադրամին ուղղված շարունակական աջակցության համար։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: