Նորություններ

Շաքե Աբրահամյանը՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր անդամ

Հոկտեմբերի 31, 2023

Մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Շաքե Աբրահամյանին՝ որպես Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր անդամ:
Մասնագիտությամբ հանդիսանալով դաշնակահար՝ տիկին Աբրահամյանը 1999 թվականից ներգրավված է եղել բիզնես ոլորտում։ 2003 թվականից առ այսօր տիկին Աբրահամյանը ներգրավված է նորաձևության ոլորտում՝ ղեկավարելով լյուքս դասի խանութ-սրահներ։
Իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ տիկին Աբրահամյանը միշտ ներգրավված է եղել բարեգործական և սոցիալական պատասխանատվության նախագծերում՝ մասնավորապես նպաստելով երիտասարդ արվեստագետների մասնագիտական կայացմանն ու ավելի լայն ճանաչմանը։
Անչափ ուրախ ենք ողջունել տիկին Շաքե Աբրահամյանին և մաղթում ենք նրան արգասաբեր գործունեություն՝ ի շահ Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաների:
Միասին կարող ենք կյանքեր փրկել:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: