Նորություններ

Շնորհակալություն, Շարմաղ Բաբայան և Սայանների ընտանիք

Ապրիլի 1, 2024թ

Աշխատանքային շաբաթը սկսենք շնորհակալական խոսքով` ուղղված մեր հոգատար նվիրատուներին:
Յուրաքանչյուր նվիրատվություն անչափ կարևոր է և կյանքեր է փրկում:
Մեր հատուկ շնորհակալությունն ենք ցանկանում հայտնել Շարմաղ Բաբայանին և Սայանների ընտանիքին, ովքեր մեր շահառուներից եզակի հանդիպող ախտորոշում` հեպատոցելյուլյար կարցինոմա ունեցող փոքրիկներից Սոնա Հ.-ի համար նվիրաբերեցին 4 սրվակ թանկարժեք իմունոթերապևտիկ պրեպարատ (Պեմբրոլիզումաբ 100մգ):
Անչափ շնորհակալ ենք Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաների կողքին լինելու համար:
Քաղցկեղը վարակիչ չէ, վարակիչ է սերը:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: