Նորություններ

Շնորհակալություն, Ազնիվ Թելֆեյան

Փետրվար 20, 2025

Երեկ Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամում մեծ սիրով հյուրընկալեցինք հարգարժան տիկին Ազնիվ Թելֆեյանին։ Նա շրջեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում՝ ծանոթանալով բուժում ստացող փոքրիկներին, ինչպես նաև Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի գործունեությանը։

Անչափ հուզիչ էր իմանալ այն մասին, որ տիկին Ազնիվ Թելֆեյանն իր նվիրատվությունը կատարում է՝ ի հիշատակ իր ամուսնու՝ հոգելույս Գէորք Թելֆեյանի։

Շնորհակալ ենք Ձեր մեծահոգության և Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների կողքին լինելու համար։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: