Շնորհակալություն, Էօրնեկեան հանրակրթական դպրոց
Ապրիլի 28, 2025
Օրեր առաջ Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատություն-Eurnekian school-ի մի խումբ աշակերտներ՝ ուսուցիչ Ն. Եղյանի գլխավորությամբ, նախաձեռնել էին իրենց ձեռագործ իրերի տոնավաճառ: Իրենց ձեռքերով և մեծ սիրով ու ջերմությամբ պատրաստված իրերի վաճառքից գոյացած ողջ հասույթը երեխաներն ուղղեցին Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամին՝ Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների բուժմանը:
Էօրնեկեան հանրակրթական դպրոցի սիրելի տնօրենություն, ուսուցչական անձնակազմ, ծնողական համայնք, տիկին Եղյան և սիրելի աշակերտներ, Հիմնադրամի և Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների անունից սրտանց շնորհակալություն ենք հայտնում ձեզ: Ինչպես սովոր ենք ասել Հիմնադրամում, չկա փոքր նվիրատվություն. յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է և կյանք է փրկում:
Շարունակենք միասին կյանքեր փոխել: