Նորություններ

Շնորհակալություն ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանին

Դեկտեմբերի 5, 2023

Օրեր առաջ ԱՄՆ-ում տեղի ունեցավ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի Քաղցկեղի իրազեկման ակումբի անդամ սաների կողմից կազմակերպված Բարեգործական ընթրիքը: Անչափ հպարտ ենք հայտնել, որ Ընթրիքը կազմակերպվել էր ի աջակցություն Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամի շահառուների` Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների:

Այս ամենը իրականություն չէր դառնա, եթե մենք Հայաստանում չհանդիպեինք Նիկոլ Զիբդեային` իր ընտանիքի և ընկերների հետ:

Մեր շատ սիրելի բարեկամներ, պարզապես անհնար է բառերով նկարագրել, թե որքան շնորհակալ ենք ձեզանից: Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը վարժարանի հոգատար տնօրինությանը և ուսուցչական կազմին, ծնողներին, Վարժարանի պայծառ սաներին և բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնց շնորհիվ իրականություն դարձավ Բարեգործական Ընթրիքը:

Դուք իսկական հերոսներ եք, և մենք մեծ սիրով սպասում ենք ձեզ Հայաստանում:

Միասին կարող ենք կյանքեր փրկել:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: