Նորություններ

Շնորհակալություն, GotCha

04.10.2024

Սիրով կիսվում ենք ձեզ հետ լուսանկարներով՝ մեր լավ բարեկամ GotCha boba bar-ի այցից:

Մեր ընկերները Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն հյուրընկալվեցին ջերմ ժպիտներով, շատ նվերներով և փոքրիկների սիրելի դարձած ըմպելիքներով: GotCha-յի հրավիրած “Ալադին” մուլտֆիլմի հերոսների պատրաստած ներկայացումն էլ ժպիտներ պարգևեց մեր փոքրիկներին:

Շնորհակալ ենք մեր բարեկամներին կատարած նվիրատվության, ցուցաբերած մեծ հոգատարության և սրտացավության համար:

Նման համագործակցությունները ևս մեկ անգամ փաստում են՝ միասին կարող ենք կյանքեր փոխել:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: