28.08.2024
Տավուշի մարզի Թեղուտ գյուղից 4-ամյա Արեգը շտապ ունի մեր բոլորի օգնության կարիքը: Փոքրիկ Արեգն արդեն մեկ տարուց ավելի է պայքարում է բարձր ռիսկի 4-րդ խմբի քաղցկեղի դեմ: Երեխայի մոտ 2023 թվականի ապրիլին, աջ ոտքի ցավերի մասին գանգատներից և բարձր ջերմությունից հետո իրականացված հետազոտությունների արդյունքում հաստատվել է քաղցկեղ՝ նեյրոբլաստոմա: Արեգը շատ աշխույժ ու ակտիվ բալիկ է: Չնայած փոքր տարիքին՝ նա գիտակցաբար անցնում է քաղցկեղի հաղթահարման ուղով, և նույնիսկ ինքն է մայրիկին ուժ տալիս, երբ վերջինս հուզվում է՝ Արեգի բուժման երկարատև ճանապարհն անցնելիս։ Մեր ուժեղ Արեգը գրկում է նրան ու ասում․ «Մամա, Արեգը ուժեղ տղա ա»։ Արեգն ընտանիքի միակ երեխան է և չափազանց կապված է իր մայրիկի հետ։ Ախտորոշման օրվանից Արեգը ստանում է բուժում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում: Նա արդեն ստացել է 6 կուրս քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և պահպանողական բուժում: Արեգն անցել է նաև ոսկրածուծի աուտոփոխպատվաստում։ Արեգը սիրում է նկարել, խաղալ տարբեր մակնիշի մեքենաներով ու սուպերհերոսների կերպարներով և երազում է բռնքամարտի հաճախել։ Իսկ նրա ծնողները միայն ու միայն երազում են նրան ապաքինված տեսնել։ Հիվանդության հաղթահարման՝ մեկ տարուց ավելի տևած ճանապարհի արդյունքում այժմ Արեգի մոտ նկատվել է ժամանակավոր դրական դինամիկա, որն ամրապնդելու և լիարժեք ապաքինման համար Արեգին ցուցվել է ստանալ իմունոթերապիա՝ 12 սրվակ (1 սրվակը՝ 20 մգ) Dinutuxumab beta տեսակի դեղորայքով։ Դեղորայքի 1 սրվակի արժեքը 4․000․000 դրամ է, և 12 սրվակի ձեռքբերման համար անհրաժեշտ է 48․000․000 դրամ։ Քաղցկեղը չի սպասում, հապաղելու ժամանակ պարզապես չկա: Խնդրում ենք բոլորին կատարել նվիրատվություններ Արեգի համար, որպեսզի նա հաղթահարի քաղցկեղին և գնա իր երազանքի հետևից:
Կարող եք նվիրատվություններ կատարել.
Սիթի օֆ Սմայլի կայքի միջոցով
ArCa- 4083090010062613 Հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ Էսթեր Դեմիրճյան
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, «Սիթի օֆ Սմայլ» Բարեգործական Հիմնադրամ
AMD- 15700 23051810100
USD- 1570023051810101
EUR- 1570023051810246