Նորություններ

ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԱԼՈԳԵՆ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Հուլիսի 27, 2021

Երևան – 2021թ-ի հուլիսին ՀՀ ԱՆ «Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում առաջին անգամ իրականացվեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։

Ծրագիրն իրականացվել է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» ԲՀ, ՀՀ առողջապահության նախարարության և Cure2Children հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Շատ հպարտ ենք, որ կարողացել ենք այս դարակազմիկ իրադարձության մեջ մեր ներդրումն ունենալ։
Առաջին ալոգեն փոխպատվաստումը իրականացվել է իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլքների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի (ArmBMT) ջանքերով։

Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը ՀՀ-ում աննախադեպ է և բացում է մեծ հնարավորություններ՝ բուժելու արյան չարորակ հիվանդություններ ունեցող երեխաներին և մեծահասակ պացիենտներին։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: